5.Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը

5.1 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:

5.2 Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխանակել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Միևնույն ժամանակ ապրանքը պետք է լինի նոր, ապրանքի վրա պետք է առկա լինեն պահպանիչ թաղանթները և չպարունակի (թե արտաքին տեսքով և թե իր ներքին պարունակությամբ և հատկություններով) օգտագործման հետքեր (ներառյալ, հիշողության պահոցում նկարներ, ցանկացած տեսակի էլեկտրոնային հաղորդագրություններ, նշումներ, հեռախոսային համարներ և ցանկացած այլ բնույթի տեղեկատվություն կամ ֆայլեր, որոնք Ապրանքի մեջ հայտնվել են շահագործման/օգտագործման հետևանքով): Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև Ապրանքի տարան և փաթեթավորումը: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև Ապրանքի (և/կամ ապրանքների) կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:

5.4 Գորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է գրավոր, որին տրվում է գրավոր պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի Ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր):

6.Վեճերի լուծման կարգը

6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին:

7.Ֆորս-մաժոր/անհաղթահարելի ուժի ազդեցություն

7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխաչգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին: