1. Հիմնական հասկացություններ

Գնորդ – ցանկացած չափահաս ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որը համաձայնում է սույն օֆերտայի պայմաններին և ընդունում այն։

Վաճառող – «Նոութբուք Լայն» ՍՊԸ, որը իրականացնում է Ապրանքի վաճառք և առաքում:

Ապրանք – https://notebookline.am/ կայքում ներկայացված և գնման համար առաջարկվող ցանկացած ապրանք։

Առաքիչ – անձ, որին «Նոութբուք Լայն» ՍՊԸ-ն լիազորել է Ապրանքը Գնորդին հանձնելու համար:

Պատվեր – գնորդի կողմից https://notebookline.am/ կայքում ընտրված ապրանքի գնման և առաքման պահանջ։

Մատակարարում – Վաճառողի կամ նրա կողմից լիազորված անձի գործողությունը, որի միջոցով Ապրանքը հասցվում է Գնորդին:

  1. Ընդհանուր դրույթներ

2.1. «Նոութբուք Լայն» ՍՊԸ-ն ողջունում է ձեզ https://notebookline.am/ կայքում և առաջարկում է ծանոթանալ ներկայացված պայմաններին՝ նախքան որևէ ապրանք պատվիրելը։

2.2. Կայքում տեղադրված ցանկացած առաջարկ վաճառողի հրապարակային օֆերտան է։ Գնում կատարելով՝ գնորդը միանում է պայմանագրին՝ առանց առարկությունների կամ վերապահումների։

2.3. Գնորդի կողմից պատվերի ձևակերպումը համարվում է պայմանագրի պայմանների ընդունում։

2.4. Եթե պատվիրված ապրանքն առկա չէ պահեստում, վաճառողը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղարկել պատվերը՝ նախապես տեղեկացնելով գնորդին հեռախոսով կամ էլփոստով։

  1. Պայմանագրի առարկա

3.1. Վաճառողը պարտավորվում է փոխանցել պատվերում նշված ապրանքը, իսկ գնորդը՝ վճարել դրա արժեքը և ընդունել այն։

3.2. Ապրանքների գները միակողմանիորեն սահմանվում են վաճառողի կողմից և հրապարակվում https://notebookline.am/ կայքում՝ ՀՀ դրամով։

3.3. Վաճառողն իրավունք ունի ցանկացած պահի փոխելու գները՝ առանց նախնական ծանուցման։

3.4. Ապրանքի արժեքը վճարվում է ամբողջությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։

3.4.1. Կանխիկ վճարում

Վճարումը կատարվում է առաքման պահին և հաստատվում առաքչի տրամադրած անդորրագրով։

3.4.2. Անկանխիկ վճարում

Գնորդը պետք է նշի փոխանցման նպատակը և համապատասխան ապրանքի անվանումը։

  1. Մատակարարում և հանձնում-ընդունում

4.1. Ապրանքի առաքումն իրականացվում է կողմերի համաձայնեցրած ժամկետներում։ Հասցեի ճշտության համար պատասխանատու է գնորդը։

4.2. Մատակարարման ամսաթիվ է համարվում հանձնում-ընդունման ակտում նշված օրը։

4.3. Առաքումն իրականացվում է ՀՀ տարածքում։ Ապրանք չի առաքվում պետական հատուկ ռեժիմով տարածքներ կամ վայրեր, որոնք գնորդի մշտական բնակության կամ գտնվելու վայրը չեն։

4.4. Վաճառողը պատասխանատվություն չի կրում առաքման ուշացման համար, եթե այն պայմանավորված է գնորդի տրամադրած սխալ տվյալներով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ։

4.5. Գնորդի սեփականության իրավունքը ծագում է վճարումը կատարելու և հանձնում-ընդունման ակտը ստորագրելու պահից։

4.6. Ապրանքն ստանալիս գնորդը պարտավոր է ստուգել դրա ամբողջականությունն ու համապատասխանությունը։ Ստորագրելով ակտը՝ գնորդը հաստատում է, որ ապրանքը համապատասխանում է պատվերին և կայքում տեղադրված նկարագրությանը։

4.7. Գնորդը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Դրա բացակայության դեպքում առաքիչը կարող է հրաժարվել ապրանքը հանձնելուց։

  1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

Վաճառողի պարտականությունները

5.1. Կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

5.2. Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ տեղեկացնել գնորդին։

Վաճառողի իրավունքները

5.3. Փոփոխել պայմանագրի դրույթները, գներն ու առաքման պայմանները՝ հրապարակելով դրանք կայքում։

5.4. Չընդունել որակի վերաբերյալ բողոքներ, եթե խախտվել են պահպանման կամ շահագործման կանոնները։

5.5. Չմատակարարել ապրանքը կամ պահանջել դրա վերադարձը, եթե ապրանքի արժեքը չի վճարվել։

Գնորդի պարտականությունները

5.6. Պատվերը ձևակերպելուց առաջ ծանոթանալ պայմանագրին և ապրանքի գնին։

5.7. Ներկայացնել անձնական ճշգրիտ տվյալներ և հասցե։

5.8. Վճարել ապրանքի արժեքը։

5.9. Ապրանքն ստանալիս ստորագրել հանձնում-ընդունման ակտը։

  1. Վերադարձի և փոխանակման պայմաններ

6.1. Ապրանքի տեսակը
Ապրանքները նախկինում օգտագործվել են։ Դրանք ստուգված, սպասարկված և լիովին աշխատունակ են։

6.2. Վերադարձ, փոխանակում և չեղարկում
Օգտագործված ապրանքների վերադարձը, փոխանակումը և պատվերների չեղարկումը կատարվում են հետևյալ պայմաններով․

  • Ապրանքները վերադարձման ենթակա չեն, եթե տեխնիկական խնդիրներ չեն հայտնաբերվել։
  • Ապրանքը պետք է լինի գնման պահին ունեցած վիճակում՝ առանց նոր վնասների։
  • Պետք է պահպանված լինի ամբողջական կոմպլեկտացիան՝ ներառյալ լիցքավորիչն ու մյուս պարագաները։
  • Գնորդը կարող է չեղարկել պատվերը մինչև դրա առաքումը՝ դիմելով կայքում նշված կապի ցանկացած միջոցով։ Պատվերը կչեղարկվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե պատվերը ձևակերպելիս արդեն կատարվել է անկանխիկ վճարում, դիմումում անհրաժեշտ է նշել բանկային հաշվի համարը։ Գումարը գնորդին կվերադարձվի պատվերը չեղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը։

6.3. Երաշխիքային պայմաններ
Կախված տվյալ ապրանքի վիճակից՝ կարող է տրամադրվել մինչև 3 ամիս ժամկետով տեխնիկական երաշխիք՝ հետևյալ պայմաններով․

Բոլոր նոութբուքերը վաճառքից առաջ անցնում են տեխնիկական ստուգում և փորձարկում։ Կախված տվյալ ապրանքի վիճակից՝ կարող է տրամադրվել մինչև 3 ամիս ժամկետով երաշխիք՝ սարքի հիմնական ապարատային բաղադրիչների աշխատանքի համար։ Այդ բաղադրիչների անսարքության հայտնաբերման դեպքում առաջարկվում է անվճար վերանորոգում, փոխարինում կամ գումարի վերադարձ։ Երաշխիքը չի տարածվում ֆիզիկական վնասվածքների, հարվածի կամ հեղուկի ներթափանցման հետևանքների, ծրագրային ապահովման խնդիրների, մարտկոցի բնական մաշվածության, սարքն ինքնուրույն փոփոխելու կամ բացելու, ինչպես նաև կոմպլեկտացիայի մասերի բացակայության դեպքերի վրա։

 

6.4. Այլ պայմաններ
Ապրանքը գնելով՝ հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել է սարքի վիճակին և համաձայն է նշված պայմաններին։

6.5. Վեճերը լուծելիս կիրառվում են ՀՀ օրենսդրությունն ու համապատասխան իրավական ակտերը։

6.6. Գնորդի պահանջները քննարկվում են միայն գնումը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։

  1. Վեճերի լուծում

7.1. Կողմերը նախ փորձում են վեճերը լուծել բանակցությունների միջոցով։ Եթե համաձայնություն ձեռք չի բերվում, վեճը հանձնվում է ՀՀ դատարանների քննությանը։

  1. Ֆորս-մաժոր

8.1. Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունների չկատարումը պայմանավորված է անհաղթահարելի ուժի ազդեցությամբ՝ բնական աղետներով, պատերազմով, պետական սահմանափակումներով և այլ նման հանգամանքներով։

8.2. Եթե ֆորս-մաժորը շարունակվում է ավելի քան երեք ամիս, կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ տեղեկացնելով մյուս կողմին։