NOTEBOOK LINE · ԵՐԵՎԱՆ

Օգտագործված նոութբուքերի երաշխիք

Վաճառքից առաջ ստուգում և փորձարկում ենք օգտագործված նոութբուքերը։ Երաշխիքի պայմանները կախված են տվյալ սարքի վիճակից և նշվում են գնման պահին։

Երաշխիքի ժամկետը

Կախված ապրանքի վիճակից՝ կարող է տրամադրվել մինչև 3 ամիս ժամկետով տեխնիկական երաշխիք։ Գնման պահին ճշտեք տվյալ սարքի համար սահմանված ժամկետը և պահպանեք գնումը հաստատող փաստաթուղթը։

Ինչի վրա է տարածվում երաշխիքը

Երաշխիքը տարածվում է սարքի հիմնական ապարատային բաղադրիչների աշխատանքի վրա։ Երաշխիքային դեպքի հաստատման դեպքում, գործող պայմանների համաձայն, առաջարկվում է անվճար վերանորոգում, փոխարինում կամ գումարի վերադարձ։

Երաշխիքը չի գործում, եթե՝

  • սարքն ունի ֆիզիկական վնասվածքներ կամ վնասվել է հարվածի կամ հեղուկի ներթափանցման հետևանքով,
  • խնդիրը կապված է ծրագրային ապահովման կամ մարտկոցի բնական մաշվածության հետ,
  • սարքն ինքնուրույն բացվել կամ փոփոխվել է,
  • բացակայում են կոմպլեկտացիայի մասեր։
Խնդիր առաջանալու դեպքում կապվեք մեզ հետ, նկարագրեք խնդիրը և ներկայացրեք գնման տվյալները։ Վերջնական պայմանները սահմանված են կայքի Պայմաններ և դրույթներ էջում։