Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Նոութբուք Լայն» ՍՊԸ-ի կողմից (այսուհետ՝ «Մենք» կամ «Նոութբուք Լայն») և սահմանում է անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն քաղաքականության նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։Խնդրում ենք ուշադիր կարդալ գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում։
- Ինչ տեղեկություններ ենք հավաքում
- Ինչ նպատակով ենք հավաքում տեղեկությունները
- Ինչպես ենք հավաքում տեղեկությունները
- Ինչպես ենք պաշտպանում տեղեկությունները
- Ընդունելով սույն պայմանները՝ գնորդը «Նոութբուք Լայն» ՍՊԸ-ին տալիս է իր անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, տրամադրված բոլոր հասցեները, հեռախոսահամարներն ու էլփոստի հասցեները մշակելու համաձայնություն։ Մշակումը ներառում է տվյալների հավաքագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտումը (թարմացումը, փոփոխումը), օգտագործումն ու ոչնչացումը։ Այս գործողությունները կատարվում են սպասարկման որակի բարելավմանն ուղղված ուսումնասիրությունների, մարկետինգային ծրագրերի իրականացման, վիճակագրական հարցումների և ծառայությունների առաջխաղացման նպատակով՝ գնորդի հետ անմիջական կապ հաստատելով։ Կապի միջոցները ներառում են, սակայն չեն սահմանափակվում փոստով, էլփոստով, հեռախոսով և համացանցով։ Գնորդը համաձայնում է նաև տվյալների մշակմանը՝ ավտոմատացված տվյալների բազաների և այլ համակարգչային ծրագրերի միջոցով, որոնք կարող են մշակված չլինել «Նոութբուք Լայն» ՍՊԸ-ի կողմից։
- Անձնական տվյալները ջնջելու իրավունքը